«Արթնության կամուրջ եկեղեցի» աղանդը որոշել է բնակիչներին գրավել հյուրասիրություններով

«Արթնության կամուրջ եկեղեցի» աղանդը որոշել է բնակիչներին գրավել հյուրասիրություններով

PanARMENIAN.Net - Օրերս Երևանում թռուցիկներ են բաժանվում «Արթնության կամուրջ եկեղեցի» կոչված աղանդի ներկայացուցիչների կողմից: Նրանք հրավիրում են Ծաղկազարդի և Զատկի տոնական միջոցառումներին` խոստանալով կենդանի երաժշտությամբ համերգ, պար և ավանդական հյուրասիրություն: Բացի դրանից, նրանք յուրաքանչյուր կիրակի հրավիրում են Սայաթ-Նովա 15 հասցեում գտնվող համերգասրահ` միասին աղոթելու: Այս աղանդի ներկայացուցիչները PanARMENIAN.Net ի թղթակցին խոստացել են «մոտ երկու ժամ տևողությամբ հետաքրքիր ժամանց» և ավելացրել, որ պատկանում են Հայ ավետարանչական եկեղեցու ճյուղին:

Հայաստանում գրեթե բոլոր կրոնական խմբերը տարբեր բիզնեսով են զբաղված: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, կրոնական խմբերը Հայաստանում զբաղվում են ոսկու ու ադամանդների առք ու վաճառքով, սննդամթերքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով: Մասնագետը մեծ բացթողում է համարել այն, որ Հայաստանում չկա կրոնական աղանդների վերահսկողական կառույց: Ըստ նրա, գործնականում հնարավոր չէ պարզել, թե ինչ է կատարվում կրոնական խմբերում: Ալեքսանդր Ամարյանը նշել է նաև, որ կրոնական կազմակերպությունները մեծ փորձ են ձեռք բերել հոգեորսության գործում և փորձում են ակտիվ լինել ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կյանքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---