8 ապրիլի 2011 - 10:47 AMT
Amnesty International. Ադրբեջանը պետք է դադարեցնի ընդդիմության նպատակաուղղված հալածումը

Ադրբեջանական իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության առաջնորդներին ահաբեկելու քարոզչությունը, որն արտահայտվում է ոստիկանության կողմից հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին ձերբակալելու և ծեծի ենթարկելու մեջ, հայտարարել է Amnesty İnternational իրավապահ կազմակերպությունը:

«Մուսավաթ» և Ազգային ճակատ կուսակցությունների առաջատար անձինք ձերբակալվել են շաբաթ օրը` «Ցասումի օրը» և մեղադրվել հասարակական կարգը խախտելու մեջ: Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ կառավարությունը նաև վճռականորեն ճնշելու է հաջորդ ակցիան` նշանակված ապրիլի 16-ին:

«Ադբեջանական ռեժիմը հստակ հասկացնել է տալիս, որ ճնշելու է ցանկացած այլախոհություն: Ընդդիմության առաջնորդների նման նպատակաուղղված հալածումը պետք է դադարեցվի և իշխանությունները պետք է թույլ տան հասարակական բողոքի ակցիաների անցկացում», ասել է Amnesty İnternational-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը:

Հարյուրավոր ոստիկաններ տարվել են Բաքվի կենտրոն բողոքի ցույցերը ճնշելու համար, որոնք ոգեշնչվել են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում ժողովրդական շարժումներից: Բաքվում ակցիան ցրելու ընթացքում ձերբակալվել է շուրջ 200 մարդ, իսկ ևս 17 ակտիվիստներ և կազմակերպիչներ ձերբակալվել են ակցիայից մի քանի օր առաջ: