8 ապրիլի 2011 - 12:02 AMT
Հայաստանը կրկին հայտնվել է Իսրայելի համար «վտանգավոր երկրների» ցուցակում

Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի շտաբը, որը մտնում է Ազգային անվտնագության խորհրդի մեջ, հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի շեմին իսրայելցիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Վրաստան և Հայաստան այցելելուց, հայտնում է IzRus-ը: Այդ երկրներում, ըստ հաղորդագրության, կա «Հեզբոլլահի» կամ «Համազի» անդամների կողմից առևանգվելու վտանգ:

Ինչպես ասվում է շտաբի պաշտոնական կայքում, ԽՍՀՄ նախկին երկրներում «կոնկրետ սպառնալիք» գոյություն ունի: Պատճառը, հավանաբար, երկու երկրների սերտ կապերն են Իրանի հետ:

Վտանգավոր երկրների թվում են մնում նաև Ադրբեջանն ու Տաջիկստանը: Թուրքմենստանն այս պահի դրությամբ հանվել է ցուցակից:

Ինչպես հաղորդել է IzRus պորտալը, փետրվարի 11-ին Վրաստանն ու Հայաստանն արդեն հայտարարվել էին վտանգավոր իսրայելցիների համար: Դա կապված էր «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի՝ Իմադ Մուղնիեի (առավել հայտնի որպես «Բորենի») ոչնչացման երրորդ տարելիցի հետ: Բոլոր իսրայելցիներին, որոնք գտնվում են այն երկրներում, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում, խորհուրդ է տրվում մեծ խմբերով չհավաքվել և կրճատել այդ երկրներում մնալու ժամկետը: