ՄԻԱԿ-ն իր համագումարում կորոշի ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը

PanARMENIAN.Net - Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) առաջիկայում անցկացնելու է համագումար, որի ժամանակ քննարկելու է և որոշում է ընդունելու ապագա խորհրդարանական ընտրություններին առանձին կամ այլ քաղաքական ուժերի հետ մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է կուսակցության քարտուղար Նաիրա Կարապետյանը: «Ցանկացած քաղաքական ուժ չի կարող չկիրառել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը»,- իր հերթին նշել է կուսակցության քարտուղարության անդամ Գերասիմ Բարսեղյանը: Նա հավելել է, որ ցանկացած ակտիվ քաղաքական կուսակցություն, որն իր առաջ քաղաքական խնդիրներ է դնում, հասկանում է, որ այդ խնդիրների իրագործումն ընկած է քաղաքական ընտրությունների ոլորտում: Բարսեղյանը նաև ընդգծել է, որ կուսակցությունն իրատեսորեն է գնահատում քաղաքական իրավիճակը և իր հնարավորությունները և դրա հիման վրա քաղաքական հայտ է ներկայացնելու ապագա ընտրություններում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---