LinkedIn -ը գործարկել է իր առաջին ծրագիրը Android-ների համար

LinkedIn -ը գործարկել է իր առաջին ծրագիրը Android-ների համար

PanARMENIAN.Net - LinkedIn սոցիալական ցանցը գործարկեց իր երկար սպասված առաջին ծրագիրը Android-ով աշխատող հեռախոսների համար: Այս մասին գրում է ReadWriteWeb.com-ը: Սկսած 2008-ից LinkedIn –ը ունեցել է ծրագիր iPhone հեռախոսների համար, իսկ Android-երի համար նոր է սկսել մշակել:

Ծրագիրն այժմ հասանելի է Android Market-ում: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս տեսնել LinkedIn-ի թարմացումները, կատարել որոնումներ թե՛ կոնտակտների ցանցում և թե՛ ցանցից դուրս, գրել և ստանալ նամակներ, կատարել և պատասխանել հրավերներին, և այլ հնարավորություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---