Նորաստեղծ WhoCares ռոք խումբը կաջակցի Գյումրիի երաժշտական դպրոցին

Նորաստեղծ WhoCares ռոք խումբը կաջակցի Գյումրիի երաժշտական դպրոցին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի վոկալիստ Թոնի Այոմին, համախմբելով իրենց շուրջ բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածային Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին, ստեղծել են WhoCares անունով հարդ ռոք խումբը: WhoCares խումբը ստեղծվել է Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաժարժի ժամանակ:

«20 տարի առաջ, երբ տեղի ունեցավ այդ երկրաշարժը, մենք օգնեցինք նրանց, բայց մինչ այժմ աղետի գոտում կան խնդիրներ: Նախորդ անգամ հավաքված գումարները օգնեցին լուծել դպրոցի տանիքի խնդիրը: Շատ լավ կլինի, որ մենք Յանի հետ մեր շուրջը հավաքենք աշխարհի լավագույն երաժիշտներին և շարունակենք մեր գործը», ասել է Այոմին:

«Մտահղացումը եկավ այն ժամանակ, երբ ես ու Թոնին Հայաստանում էինք»,-ասել է Գիլանը:

Խումբը մայիսին կթողարկի Out of My Mind և Holy Water սինգլները, ինչպես նաև Գիլանի և Այոմիի հայաստանյան առաքելության մասին 40-րոպեանոց հոլովակը:

Այոմին և Գիլանը Deep Purple ռոք խմբի Smoke On The Water երգը վերաձայնագրել էին 1989 թվականին, որի ողջ հասույթը տրամադրվել էր երկրաշարժից տուժածների հիմնադրամին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---