Ալեքսանդր Իսկանդարյան. Արաբական երկրների իրադարձությունները միասնական երևույթ չեն

Ալեքսանդր Իսկանդարյան. Արաբական երկրների իրադարձությունները միասնական երևույթ չեն

PanARMENIAN.Net - Այն, ինչ կատարվում է արաբական աշխարհում, միասնական իրադարձություն չէ, տարբեր արաբական երկրներում տարբեր գործընթացներ են գնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, կատարվածը չի կարելի միասնական երևույթ համարել: «Եգիպտոսում սոցիալական ընդվզում է, Եմենում՝ հակասություններ են երկրի հյուսիսի ու հարավի միջև, Բահրեյնում՝ շիա բնակչության ու սունի վերնախավի միջև, Լիբիայում՝ միջտոհմային պատերազմ է»,-ասել է նա: Ըստ նրա, բոլոր այդ իրադարձությունները միավորված են լոկ միասնական տեղեկատվական դաշտով:

Իր հերթին սփյուռքի մասնագետ Էդուարդ Մելքոնյանն, անդրադառնալով այդ իրադարձությունների վտանգավորությանը, նշել է, որ նման դեպքերում առաջին հերթին միշտ տառապում են ազգային փոքրամասնությունները: Ընդ որում, նա ճիշտ համարեց այն, որ Եգիպտոսի դեպքում հայ համայնքը չեզոք դիրք գրավեց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---