Ադրբեջանցի պատգամավորները մեղադրում են Բրայզային «հայամետ դիրքորոշում» ունենալու մեջ 8 ապրիլի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է փոփոխություններ կատարի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում իր դիրքորոշման մեջ, գտնում է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: «ԱՄՆ դիրքորոշումն օդանավակայանի բացման հարցում հակասում է ոչ միայն որպես համանախագահ այդ երկրի պարտավորություններին, այլ նաև միջազգային կոնվենցիաներին»,-ասել է Գուլիևը: «Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի արտահայտությունները Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, մեծ սխալ էին»,-գտնում է Ազայ Գուլիևը: «Բրայզան ասաց, որ ադրբեջանական ինքնաթիռները թռչում են Նախիջևան ՀՀ օդային տարածքով՝ ակնարկելով, որ Ադրբեջանը պետք է աչք փակի Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա»,-ասել է Գուլիևը: Բրայզայի արտահայտությունների վերաբերյալ դժգոհություն է հայտնել նաև «Անա վեթեն» կուսակցության նախագահ Ֆազաիլ Աղամալին: «Բրայզան, որը նախկինում ԱՄՆ համանախագահն էր ԵԱՀԿ ՄԽ-ում, պետք է հրաժարվի իր հայամետ դիրքորոշումից: Հուսով եմ, որ այսուհետ նա նման արտահայտություններ չի անի»,-ասել է Աղամալին: Պատգամավորն անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը շարունակի աշխատել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեմ: «Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ օդանավակայանը բացվի, որից իր նպատակների համար կօգտվի Հայաստանը»,-ասել է նա, հաղորդում է Salam News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |