8 ապրիլի 2011 - 16:31 AMT
Ըստ եղանակային պայմանների, այս տարի ծիրանի բերք Հայաստանում այնուամենայնիվ կլինի

Այս տարի ապրիլի 13-ի գիշերը Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում կգրանցվի 0 աստիճան ջերմություն, լրագրողներին է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նշեց, որ ապրիլի 14-ից ջերմաստիճանը ինտենսիվ կերպով կսկսի բարձրանալ: Զարուհի Պետրոսյանի հավաստմամբ, այս տարի այնուամենայնիվ ցրտահարություններ չեն սպասվում: Կենտրոնի պետը նաև նշեց, որ մինչև նշված օրը ցերեկային ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, իսկ գիշերը` 4-5: Ապրիլի 10-12 ընկած ժամանակահատվածում կլինեն տեղումներ նորմայից բարձր քանակությամբ:

Համաձայն հիդրոօդերեւութաբանական ծառայության տվյալների, այս տարի սպասվում է 40-45 տոննա ծիրանի բերք, եղանակային պայմաններից ելնելով: Այս օրերին մարզերում տեղացած ձյունը Պետրոսյանի հավաստմամբ ոչ մի վնաս չի հասցրել բերքին, քանի որ տեղումները գրանցվել են լեռնային շրջաններում, որտեղ ծառերը դեռ չեն հասցրել ծաղկել:

Բացի այդ, ըստ կանխատեսումների, այս տարվա ամռանը եղանակը նորմային մոտ կլինի: