«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» 6.5 մլն դոլար կհատկացնի հիփոթեքի զարգացմանը

«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» 6.5 մլն դոլար կհատկացնի հիփոթեքի զարգացմանը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 6.5 մլն դոլար է հատկացնելու հիփոթեքի զարգացմանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այդ մասին հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: «2011-ին մենք մտադիր ենք ջանքեր գործադրել հիփոթեքային վարկավորման ծրագրերի ակտիվ վարկավորման համար, առավել ևս, որ բանկում կիրառվող չափանիշները թույլ են տալիս պորտֆելի մակարդակը պահել բավական առողջ մակարդակում` հնարավորինս խուսափելով անբարեխիղճ հաճախորդներից»,- ասել է նա: Բարսեղյանը հավելել է, որ «խոշոր բանկը չպետք է հեռու մնա բանկային բիզնեսի տեսակներից որևէ մեկից, և առողջ բանկի պորտֆելը պետք է դիվերսիֆիկացվի, ուստի մենք հետագայում էլ մտադիր ենք շարունակել ֆիզիկական անձանց վարկավորումը»:

Նա նաև նշել է, որ բանկն արդեն մի քանի տարի աշխատում է հիփոթեքային վարկավորման շուկայում, լավ փորձ ունի, պարբերաբար վերանայում է հիփոթեքի տոկոսադրույքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---