8 ապրիլի 2011 - 18:04 AMT
Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից

Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքի պատճառով Երևանի Ազատության հրապարակը շրջապատված է ոստիկանության կողմից: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այժմ Մատենադարանի մոտ, որտեղ որոշ ժամանակ անց կսկսվի ՀԱԿ-ի հանրահավաքը, մի քանի հազար մարդ է հավաքվել: Մարդիկ շարունակում են հավաքվել Մատենադարանի մոտ:

Չի բացառվում, որ ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները, ինչպես նախորդ անգամ, կմտնեն հրապարակ և այնտեղ կշարունակեն հանրահավաքը:

Ավելի վաղ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հաղորդել էր PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ իշխանությունները փակել են մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները, որպեսզի մարզերի բնակիչները չմասնակցեն հանրահավաքին: