9 մարտի 2001 - 18:44 AMT
ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ
09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Վրաստանը անմիջականորեն շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ` գնահատելով այն որպես տարածաշրջանային ինտեգրացմանը խոչընդոտող գործոն», - հայտարարել է Վրաստանի Պետկանցելյարիայի Միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխադզեն, մեկնաբանելով օրերս Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
Կովկասյան հակամարտությունները եւ հատկապես Ղարաբաղյան խնդիրը խոչընդոտում են Հարավային Կովկասի եւ Եվրոպայի մերձեցմանը, որը անհրաժեշտ է Վրաստանին:
Պիչխադզեն հիշեցրել է, որ նախագահ Էդվարդ Շեւարդնադզեն բազմիցս խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնելու Վրաստանի պատրաստակամության մասին, սակայն, Վրաստանի նախագահը նշել է, որ դրա համար նախ եւ առաջ անհրաժետ է Հայստանի եւ Ադրբեջանի ցանկությունը: Պիչխադզեն հայտարարել է, որ այդ հակամարտության պատճառները ի վիճակի են վերացնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից-երկրները: