8 ապրիլի 2011 - 21:35 AMT
Վիկտոր Մալաշենկո. Հայաստանը մեծագույն ավանդն է ներդրել տիեզերք մարդու առաջին թռիչքի իրագործման մեջ

Հայաստանը ժամանակին մեծագույն ավանդն է ներդրել տիեզերք մարդու առաջին թռիչքի իրագործման մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Վիկտոր Մալաշենկոն: Ընդ որում, նա պատահական չի համարել, որ հենց խորհրդային տիեզերագնացն է նվաճել տիեզերքը: Նրա խոսքով, այդ իրադարձության մեջ արտացոլվել են, նախ և առաջ, կրթության, ինչպես նաև գիտության և տեխնիկայի խորհրդային համակարգի մեծագույն ձեռքբերումները: Սակայն պատգամավորը նկատել է, որ Ռուսաստանն այդ մեծագույն սխրագործությունը միայն իրեն չի վերագրում: «Այդ իրադարձությանը մասնակցում էր ողջ խորհրդային ժողովուրդը, և հսկայական ավանդ են ներդրել նախկին խորհրդային տարածքի երկրները»,- ասել է Մալաշենկոն: