9 ապրիլի 2011 - 11:48 AMT
Youtube-ը գործարկել է Ուղիղ հեռարձակման հոսք (Live streaming)

Youtube-ը գործարկել է Ուղիղ հեռարձակման հոսք։ Այս մասին հայտնում է Youtube-ի պաշտոնական բլոգը։

«Միշտ մտածում են, թե Youtube-ը տեղ է, որտեղ կարելի է դիտել անցյալում նկարահանված և կատարված հոլովակներ։ Սակայն մարդիկ մեզնից ավելին էին պահանջում և ժամանակն է ներառել այն դեպքերը, որոնք տեղի են ունենում հենց այս պահին»,- գրում է բլոգը։

Youtube-ն ունի օրական 2 բիլիոն այցելություն։ Youtube-ը բազմիցս ուղիղ հեռարձակել է մի շարք իրադարձություններ՝ համերգներ, սպորտային հանդիպումներ, հարցազրույցներ, սակայն դրանք ընդամենը միանգամյա ակցիաներ են եղել։

Այժմ այցելելով Youtube-ի ուղիղ հեռարձակման էջը (youtube.com/live)՝ կարելի է տեսնել, թե ինչ է այս պահին հեռարձակվում, կամ ինչ է հեռարձակվելու և անգամ բաժանորդագրվել սիրելի YouTube գործընկերներ-ալիքների։

YouTube-ը նաև սկսել է զարգացնել ուղիղ հեռարձակման հոսքի beta պլատֆորմը, որը հնարավորություն կտա կոնկրետ YouTube գործընկերներին՝ իրենց հաշիվներով (accounts), պարբերաբար թարմացնել YouTube-ի ուղիղ հեռարձակման հոսքի պարունակությունը։