ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ազատության հրապարակը խորհրդանշական վայր է իշխանությունների դեմ ցույցերի համար

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ազատության հրապարակը խորհրդանշական վայր է իշխանությունների դեմ ցույցերի համար

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի իշխանությունները սահմանափակել են խաղաղ հավաքներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, իշխանությունները մերժել են ընդդիմադիրներին Երևանի կենտրոնում հավաքներ ու ցույցեր կազմակերպելու հարցում:

«Տարվա ընթացքում իշխանությունները ցրել են կամ խոչընդոտել են ընդդիմության հավաքները: 2010թ. մոտ 8 անգամ իշխանությունները ցրել են կամ թույլ չեն տվել ՀԱԿ-ին և ընդդիմությանն այլ խմբերին հավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում: Երևանի Ազատության հրապարակը խորհրդանշական վայր է իշխանությունների դեմ ցույցերի համար: Դա այն վայրն է, որտեղ 10 օր շարունակ բողոքի խաղաղ ցույցեր էին անցնում 2008թ. ընտրություններից հետո, երբ ուժային կառույցներն ուժ կիրառեցին ցուցարարների դեմ»,-ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---