2010թ. ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվերով սպանություններ Հայաստանում չի արձանագրել

2010թ. ԱՄՆ Պետդեպարտամենտը պատվերով սպանություններ Հայաստանում չի արձանագրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ 2010թ. առաջընթաց չի գրանցվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 8 քաղաքացիական անձանց ու 2 ոստիկանների մահվան հանգամանքների հետաքննության առումով: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, 2010թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ, տարվա ընթացքում առաջընթաց չի գրանցվել նաև այն մեղադրանքների հետաքննության մեջ, որոնց համաձայն ոստիկանության աշխատակիցները խոշտանգումներ են կիրառել մարտի 1-ի գործով հարցաքննվող մարդկանց հանդեպ:

«Թեև օրենքով դա արգելված է, սակայն ուժային կառույցների ներկայացուցիչները կիրառում են այդ մեթոդները: Ըստ ականատեսների, ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացիներին ձերբակալության ու հարցաքննության ժամանակ, սակայն, դաժան վերաբերմունքի մասին չի հաղորդվել հաշվեհարդարի վախի պատճառով»,-ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում: Զեկույցում նաև ասվում է, որ 2010թ. Հայաստանում պատվերով սպանություններ և առևանգումներ քաղաքական մոտիվներով Հայաստանում չեն արձանագրվել:

Պետդեպարտամենտը նաև ուշադրություն է դարձրել բանակում մահացու դեպքերի ավելացման, ինչպես նաև զինվորներին ծեծի ենթարկելու դեպքերի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---