ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ հայկական բանտերում կալանավորների պայմանները վատթարացել են

ԱՄՆ  Պետդեպարտամենտը պնդում է, որ հայկական բանտերում կալանավորների պայմանները վատթարացել են

PanARMENIAN.Net - 2010-ին Հայաստանում բանտարկյալների պայմանները զգալիորեն վատթարացել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտվածների թվի աճի պատճառով: Այդ մասին ասվում է Հայաստանում 2010 թվականին մարդու իրավունքների պահպանման մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: Պետդեպարտամենտը մտահոգված է ՔԿՀ-ներում մահացու դեպքերի թվի աճի կապակցությամբ և նշում է, որ այդ դեպքերի մեծամասնությունը հիվանդությունների և ինքնասպանությունների արդյունքն է:

Զեկույցում նշվում է նաև, որ դատապարտյալները միշտ չէ, որ կարողանում են հանդիպել այցելուների հետ, և այդ առումով նրանց իրավունքները միշտ չեն պաշտպանված: Անդրադառնալով դատապարտյալների նկատմամբ բռնության դեպքերին` զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ տարվա ընթացքում բանտի վարչակազմի աշխատակիցների նկատմամբ ոչ մի գործ չի հարուցվել:

Ինչ վերաբերում է քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց, Պետդեպարտամենտը նշում է, որ 2010 թվականին ազատ են արձակվել չորս հոգի, որոնք մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, ևս երկուսն ազատ են արձակվել պատիժը կրելուց հետո, սակայն դեռ շատերն են մնում բանտերում: «Նրանց մեծամասնությունն ընդդիմության կողմնակիցներ են, որը վիճարկում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները»,- նշվում է զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---