ՀՀԿ-ն «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ի հարձակումներն «անարդար ու անազնիվ» է համարում

ՀՀԿ-ն «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ի հարձակումներն «անարդար ու անազնիվ» է համարում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), քննադատելով «Ժառանգությանը», փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ստեղծել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, գտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձում է իր համար ավելի շահավետ պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է նա: ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Տաճատ Վարդապետյանն իր հերթին հայտնել է, որ «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի վրա ՀԱԿ-ի հարձակումներն «անարդար ու անազնիվ» է համարում:

Վերջին ժամանակներս Հայաստանի գլխավոր ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև հարաբերությունները կտրուկ սրվել են: ՀԱԿ-ը «Ժառանգությանը» մեղադրում է նրանում, որ վերջինս ընդդիմադիր է ոչ թե իշխանություններին, այլ ՀԱԿ-ին: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին մեղադրում է նրանում, որ նա փորձում է մենաշնորհացնել ընդդիմադիր դաշտը և իրավահավասար համագործակցություն չի ցանկանում այլ ընդդիմադիր ուժերի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---