Փոլադ Բյուբյուլ օղլի. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Փոլադ Բյուբյուլ օղլի. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս հնարավոր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ մասին Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ օղլին: Նրա խոսքով, Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:

Դեսպանը նշել է նաև, որ այդ հանդիպումից հետո հնարավոր է երեք պետությունների նախագահների հանդիպումը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ հասարակայնության նոր այցերի հարցին` Բյուբյուլ օղլին նշել է, որ առայժմ նման մտադրություններ չկան, սակայն այդ հարցի շուրջ միշտ աշխատանք է ընթանում, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---