Յեմենում վիրավորվել են հարյուրավոր ցուցարարներ, անկարգությունները շարունակվում են

Յեմենում վիրավորվել են հարյուրավոր ցուցարարներ, անկարգությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - Յեմենի մայրաքաղաք Սանայում հակակառավարական բողոքի ցույցի մասնակիցներ տուժել են ոստիկանության հետ բախումների արդյունքում: Հաղորդվում է, որ շատերին տեղափոխել են հիվանդանոց տարբեր աստիճանի մարմնական վնասներով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սանայում ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, ցույցն անցկացնելու շրջանում փակել են փողոցները և կրակ բացել: Ականատեսները պնդում են, որ մոտակա տների տանիքներից ցուցարարների վրա կրակել են դիպուկահարներ:

Յեմենում բողոքի ցույցերը նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհիի դեմ շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ավելի վաղ Պարսից ծոցի երկրների առաջնորդներն առաջարկել են Սալեհիին կամավոր կերպով հրաժարական տալ՝ լիբիական դեպքերի կրկնությունից խուսափելու համար, սակայն նախագահը հրաժարվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---