Թուրքիայում մինչ օրս գոյություն ունի էթնիկական և կրոնական խտրականություն

PanARMENIAN.Net - Խտրականությունն ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության շարունակում է կայուն դիրքեր պահպանել թուրքական պետության և հասարակության բոլոր ոլորտներում: Այդ մասին հայտնել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը: Նրա խոսքով, դպրոցական ծրագրում կա հայոց լեզվի դասագիրք, սակայն դա բավական չէ: «Մինչ օրս արգելված է քրդերենը: Այդ երկրում քրիստոնյա լինելը մեծ խնդիր է, և ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է պատահել քրիստոնյաներին վաղը»,- ասել է նա Ստամբուլի Bilgi համալսարանում կայացած ասուլիսում: Նա հիշեցրել է, որ Հրանտ Դինքին «թշնամի» են անվանել 2005 թվականի խորհրդաժողովում` Հայկական հարցի վերաբերյալ իր հոդվածների համար, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: «Ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել խտրական և ռասիստական ելույթների պայմաններում, որոնք Թուրքիայում աղբարկղն են նետվում»,- ընդգծել է Ռաքել Դինքը: Նա նկատել է նաև, որ ոչ ոք Հրանտ Դինքի առջև ներողություն չի խնդրել նրան «թշնամի» անվանելու համար: «Մինչև ներողություն չհայցեն, ամեն ինչ կարող է կրկնվել:

Հիշեք 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ հունական ջարդեր տեղի ունեցան: Թուրքիան թունավորված է ստով: Եվ մինչև արդարություն չլինի, ոչինչ չի փոխվի: Արդարությունը նշանակում է ոչ միայն պատժել մեղավորներին, այլև ճանաչել տուժած կողմի իրավունքները: Մենք գիտենք մեր երկրի բռնացողներին ու մարդասպաններին: Պատժել նրանց, նշանակում է ցույց տալ, որ մենք ապրում են ժողովրդավարական և իրավական պետությունում»,- նշել է Ռաքել Դինքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---