Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, գտնում է թուրքագետը

Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, գտնում է թուրքագետը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան լարում է դիվանագիտական ջանքերը երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Ըստ նրա, նման իրավիճակում անտրամաբանական է խոսելը հայկական սփյուռքի հետ ինչ-որ կապեր հաստատելու մասին:

«Թուրքիան փորձում է ներկայացնել Ցեղասպանության հարցը պատմական առանցքում և որպես հոգեբանական խնդիր, որը կարելի է լուծել Հայաստանի ու սփյուռքի հետ երկխոսության միջոցով: Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկումների իմիտացիան չի ազդում Անկարայի պաշտոնական քաղաքականության վրա, որն անփոփոխ է: Շանտաժի քաղաքականությունը Թուրքիայի կողմից շարունակվում է: Անկարան օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր լծակները, թույլ չտալու համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում ու ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայում»,-ասել է Հովսեփյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---