Mozilla Firefox 4-ի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է

Mozilla Firefox 4-ի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է

PanARMENIAN.Net - Mozilla Firefox 4-ի հայերեն տարբերակը պատրաստ է և հասանելի է Mozilla.am` «Մոզիլլա Հայաստան» թիմի կայքում։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց «Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ և HaySoft նախագծի նախաձեռնող Հրանտ Օհանյանը։

Ինչպես նշեց Հրանտ Օհանյանը, «Մոզիլլա Հայաստան» թիմն գործում է արդեն 2 տարի և մեկ տարի է, ինչ թարգմանում է Mozilla Firefox 4-ի beta տարբերակները հայերեն. «Մինչ այդ աշխատում էին Mozilla Firefox-ի 3,6 տարբերակի թարգմանության վրա։ Մեր հիմնական թիմը բաղկացած է 5 հոգուց, 5-ս էլ կամավոր ենք։ Թարգմանության աշխատանքներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող` գրանցվելով Mozilla.am-ում»։

Mozilla Firefox 4-ի հայերեն տարբերակը հասանելի է թե՛ Mac-ի, թե՛ Windows-ի և թե՛ Linux-ի համար։ Այն կարելի է բեռնել թե՛ Mozilla.am-ից, թե՛ Mozilla.org-ից։

Թե որքան մարդ է օգտագործում Firefox 4-ը հայերեն լեզվով Հրանտ Օհանյանը չգիտի. « Ցավոք, նման վիճակագրության չեմ տիրապետում, բայց ես ինքս Firefox 4-ի հայերեն տարբերակի օգտոգործողներից եմ»։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը՝ հասանելի դարձնելով հայերեն լեզվով և հայկական ՏՏ ոլորտում հայերենի տարածումը։ Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)՝ Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---