11 ապրիլի 2011 - 13:29 AMT
Լույս կտեսնի առաջին հայկական «Սինեմագ» կինոամսագիրը

Ապրիլի 12-ից լույս է տեսնելու հայկական առաջին կինոամսագիրը: Այն լույս է տեսնելու երկամսյա պարբերականությամբ, և ներառելու է ծավալուն և բլից հարցազրույցների շարք հայկական և արտասահմանյան կինոշուկայում ճանաչված դեմքերի հետ, կինոյի պատմության վերաբերյալ վիճակագրական պատկերազարդ խորագրեր և արտասահմանում գործող հայ կինոգործիչների մասին հոդվածներ: «Սինեմագ»-ի առաջին համարը ներկայացնում է կինոյում հայի կերպար մարմնավորած հայտնի դերասանների, ինչպիսիք են` Ալ Պաչինոն, Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը և այլոք, հարցազրույցներ Ատոմ Էգոյանի, Յոս Սթելինգի, Հարություն Խաչատրյանի հետ: «Սինեմագ»-ի յուրաքանչյուր համար անդրադառնալու է նախորդ երկամսյա ժամանակահատվածում համաշխարհային կինոյում տեղի ունեցած իրադարձություններին և հեղինակավոր միջազգային կինոփառատոններին: Հատուկ ուշադրության են արժանանալու նաև հայրենի կինոփառատոններն ու մրցանակաբաշխությունները: