Ռուբեն Հակոբյան. ԱԺ արտահերթ ընտրությունները ձեռնատու են ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ իշխանություններին

Ռուբեն Հակոբյան. ԱԺ արտահերթ ընտրությունները ձեռնատու են ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ իշխանություններին

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձեռնատու են ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ իշխանություններին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կողմերը կարող են օգտագործել որպես քաղաքական երկխոսության հաստատման տարբերակ, սակայն, Հակոբյանն ընդգծել է, որ իշխանությունների ու ՀԱԿ-ի համագործակցությունից չի շահի ոչ ժողովուրդը, ոչ պետությունը:

Նա նշել է, որ այժմ ՀԱԿ-ը դոմինանտ ուժ է ընդդիմության շրջանում, որի համար շահավետ է արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ այն բանից հետո, երբ նրա գործարքն իշխանությունների հետ ակնհայտ դառնա, նրա շանսերն արտահերթ ընտրություններում խիստ կնվազեն: «Հերթական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ից միայն կամուֆլյաժը կմնա»,-ասել է Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ըստ Հակոբյանի, ՀՀԿ-ն վերջին կոալիցիոն հայտարարության շնորհիվ ամրապնդեց իր դիրքերը և առաջատարի դիրք ապահովեց իր համար նաև ապագա ընտրություններից հետո: Հակոբյանը նշեց նաև, որ, չնայած նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշման վերջին ժամկետը մայիսին է, սակայն, օրենսդրության մեջ կան կետեր, որոնք թույլ կտան լուծել այդ հարցը նաև այդ ժամկետից հետո, օրինակ, եթե իշխող կոալիցիայի պատգամավորները հրաժարվեն մանդատներից: Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրություններին, ապա, ըստ Հակոբյանի, Սերժ Սարգսյանը հազիվ թե գնա նման զիջումների: «Այդ երկխոսությունը, որն իրականում գործարք է, կհամապատասխանի նրանց շահերին: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը զիջումների կգնա արտահերթ նախագահական ընտրությունների հարցում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---