Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնության բրոնզե մրցանակակիրը11 ապրիլի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ավարտվել է Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, որտեղ հայ մարզիկներից հաջողվեց մեդալ նվաճել Հարություն Մերդինյանին: Եզրափակչում Մերդինյանը 14,95 միավորով գրավեց 3-րդ տեղը նժույգաթափերում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Չեմպիոն դարձավ Կրիժտիան Բերկին (Հունգարիա) 15,625 միավորով, իսկ երկրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Սիրիլ Տոմասոնեն 15,050 արդյունքով: Մերդինյանի մեդալի շնորհիվ, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում գրավեց 11-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է 8 մեդալով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |