2011-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ավելացնել բիզնեսի վարկավորման ծավալները

2011-ին «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ավելացնել բիզնեսի վարկավորման ծավալները

PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարում մեծ ուշադրություն է հատկացվելու փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը»,- ասել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը: «Այս տարվա առաջին եռամսյակում մեր կողմից ՓՄՁ վարկավորմանն արդեն ուղորդվել է 2 մլն դոլար, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 10 մլն դոլար»,- նշել է Բարսեղյանը: «Դա օրինաչափ է. ճգնաժամը նահանջում է, տնտեսությունն ակտիվանում: Ելնելով դրանից, մենք մեր համար ՓՄՁ զարգացումը համարում ենք հեռանկարային ուղղություն: 2010-ին բանկն արդեն մտել է ՀՀ ԿԲ ծրագրով վերաֆինանսավորման ծրագրով նախատեսված ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակի մեջ: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումն ընկած է մինչև 2013-ը բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում, որի համաձայն ՓՄՁ վարկավորմանը նախատեսվում է հատկացնել 30 մլն դոլար: Բարսեղյանը հաղորդել է, որ վարկավորումն իրականանալու է ինչպես սեփական աղբյուրներից, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված միջոցներից:

«Հիմա պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԲ-ի հետ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արտոնյալ պայմաններով ՓՄՁ ֆինանսավորման Համաշխարհային բանկի պետական ծրագրի մեջ ընդգրկելու ընթացակարգը սկսելու մասին: Մոտ օրերս սպասում ենք նրանց մասնագետներին ժամանմանը: Հիմա մենք կարող ենք վարկեր տրամադրել տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով դրամով և դոլարով մինչև 7 տարի մարման ժամկետով: Վարկավորումն իրականացվում է տնտեսության բոլոր ոլորտներում, մասնավորապես, առևտրի, հասարակական սննդի, ծառայությունների և արտադրության»,- ասել է Բարսեղյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---