Նավթի գործոնը փոքր դեր չի խաղացել Մարաղայի ողբերգության մեջ, նշել է Լարիսա Ալավերդյանը11 ապրիլի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մարաղա գյուղը, որը Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկն էր, գտնվում էր Միր-Բաշիր քաղաքից 2 կմ հեռավորության վևա: Գյուղի տարածքով նավթատար էր անցնում: Մարաղայում հայերի կոտորածի ականատեսները գտնում են, որ նավթի գործոնը պակաս դեր չի խաղացել 1992թ. ապրիլի 10-ի ողբերգության մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որն այդ տարիներին գլխավորում էր «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպությունը: Նրա խոսքով, իր գլխավորած կազմակերպության տվյալների համաձայն, Ադրբեջանի կազմակերպած ջարդի արդյունքում այդ օրը գազանաբար սպանվել են 52 մարդ, 57-ը գերեվարվել են, որոնցից 9-ը երեխա էին: Այդ 57 գերիներից հաջողվել է վերադարձնել միայն 38-ին, 19-ի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ այդ ողբերգությունն Ադրբեջանի նորաստեղծ հանրապետության կողմից իրականացվող հակահայկական և այլատյացության քաղաքականության արդյունքն էր: «Այլատյացության քաղաքականությունն այդ տարիներին իրականացվում էր ամենաբարձր պետական մակարդակով»,- հայտնեց Ալավերդյանը: 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից: Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը: Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |