11 ապրիլի 2011 - 16:59 AMT
ՀՀ ՊՆ-ն հատուկ զորավարժանքներ կանցկացնի գիտության թեկնածուների համար

Մի խումբ գիտության թեկնածուներ դիմել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը իրենց համար զորավարժանքներ կազմակերպելու նախաձեռնությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթղակցի հետ զրույցում պատմեց նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Գևորգյանը, այսօր 30-50 գիտության թեկնածուներ հետաքրքրված են և ցանկանում են մասնակցել զորավարժանքներին՝ առաջնային մարտական պատրաստություն ձեռք բերելու համար:

«Այս գաղափարը ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ Արցախում էի: Ես մտածեցի, որ շատ երիտասարդներ, ովքեր չեն ծառայել բանակում, չգտեն ինչպես զենքից օգտվել, ինչն անհրաժեշտ է պատերազմի վերսկսման դեպքում»,- ասաց նախաձեռնության հեղինակը:

Այս նպատակով Facebook սոցիալական ցանցում բացվեց երիտասարդ գիտության թեկնածուների խումբը, որտեղ էլ քննարկվեցին նախաձեռնության իրականացման հարցերը: Գիտության թեկնածուները մշակեցին նամակի տեքստը, որն էլ մոտ 10 օր առաջ ուղարկել են ՊՆ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը որոշել է ընդառաջ գնալ թեկնածուների նախաձեռնությանը: «ՊՆ-ում համաձայնության եկանք, որ օգոստոսին Արմավիրի զորամասերից մեկում մեզ համար կկազմակերպվեն զորավարժանքներ»,- հայտնեց Խաչիկ Գևորգյանը: