11 ապրիլի 2011 - 18:37 AMT
Բաքվում գտնում են, որ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը չի բխում Ադրբեջանի շահերից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան Երևան-Ստեփանակերտ-Աղդամ-Բաքու երթուղով չի բխում Ադրբեջանի շահերից: Այդ մասին հայտարարել է «Ումիդ» կուսակցության փոխնախագահ Նասիմի Մամեդլին: Ըստ նրա, իր ստեղծման պահից ԵԱՀԿ ՄԽ-ն զբաղվում էր նրանով, որ խորհուրդներ էր տալիս հակամարտության կողմերին: «Ոսկե միջինի» որոնումները, տարբերության բացակայությունը կողմերի միջև, հակասում են Ադրբեջանի շահերին: Այցելությունը Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով միշտ բացասաբար է ընկալվել Ադրբեջանում: Այս իրավիճակում համանախագահների երթուղին հակասում է Ադրբեջանի շահերին»,-ասել է նա, հաղորդում է Salam News-ը: