Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը

Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, որը նախադրյալներ է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլիը: Այս ենթատեքստում՝ երկուստեք վերահաստատվեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընևրանք չունի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---