ANCA-ն Դավանանքի պաշտպանության համաժողովի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայում քրիստոնյաների վիճակի վրա

ANCA-ն Դավանանքի պաշտպանության համաժողովի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայում քրիստոնյաների վիճակի վրա

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) միացել է Becket Fund կրոնական ազատությունների պաշտպանության համաժողովին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ավելի քան 150 մարդ 30 միջկրոնական խմբերից: Համաժողովի հիմնադիրներն են կոնգրեսականներ Թրենթ Ֆրենքսը և Էմմանուիլ Քլիվերը, համանախագահն է Խիզեր Շուլերը, որը փախարինեց Քլիվերին 112-րդ գումարման Կոնգրեսում:

Կազմակերպության նպատակն է ԱՄՆ Կոնգրեսին տեղեկատվություն հաղորդելը դավանանքի ազատությունների հետ կապված խնդիրների մասին: ANCA-ի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանն աշխատում է համաժողովի հետ դավանանքի ազատության մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում նաև Թուրքիայում քրիստոնյաների շարունակվող հետապնդումների հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---