Տարբեր երկրների կամավորները վերականգնում են հայկական եկեղեցիները

Տարբեր երկրների կամավորները վերականգնում են հայկական եկեղեցիները

PanARMENIAN.Net - «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը (Land and Culture Organization -LCO) այս ամառ զբաղվելու է երկու հայկական պատմական եկեղեցիների վերականգնմամբ: Անցյալ տարի Հայաստանից, Կանադայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Սիրիայից և ԱՄՆ-ից 37 կամավորներ մասնակցել են նման ակցիայի:

Այս ամառ LCO-ն ավարտելու է Եղվարդ գյուղի 17-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Եղվարդ գյուղը գտնվում է Սյունիքի մարզում Հայաստանի և ԼՂՀ հարակից ազատագրված տարածքների սահմանին: Նախագիծը սկսվել է 2007-ին, եկեղեցին օծվելու է այս տարվա օգոստոսին:

Կամավորների երկրորդ խումբն աշխատելու է Սպիտակ քաղաքի մոտ գտնվող Շիրակամուտ գյուղի Ծիծեռնակավանք եկեղեցում: Շիրակամուտն ամբողջությամբ ավերվել է 1988-ի երկրաշարժից: Դա հանգեցրել է եկեղեցու հետագա փլուզմանը, որը կառուցվել է 6-7-րդ դարերում: Նախագիծը սկսվել է 2008-ին և շարունակվելու է առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

Աշխատանքները սկսվելու են հուլիսի 18-ին և ավարտվելու են օգոստոսի 12-ին: Կամավորներն էքսկուրսիաներ են իրականացնելու Հայաստանում: Նրանք հնարավորություն են ունենալու մասնակցել Համահայկական խաղերին, որոնք տեղի են ունենալու Երևանում օգոստոսի 13-21-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---