ԱՄՆ հայ համայնքն այլևս չի խաբվի նախագահի թեկնածուի կեղծ խոստումներին

ԱՄՆ հայ համայնքն այլևս չի խաբվի նախագահի թեկնածուի կեղծ խոստումներին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում ԱՄՆ ամենամեծ հայ համայնքը պետք է ամաչի, որ նա չի օգտագործում իր առավելությունը Բարաք Օբամայի` Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ և չի բողոքում նրա կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Այդ մասին գրում է The California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը: Նա հիշեցնում է, որ անցյալ տարի, երբ Օբաման այցելել է Լոս Անջելես և Գլենդել, հայերից ոչ մեկը նրա դեմ հանդես չի եկել:

Կալիֆորնիայի հայերը փայլուն հնարավորություն ունեն ցույց տալու, որ նրանք դժգոհ են վարչակազմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:   Բարաք Օբաման Սան Ֆրանցիսկոյում լինելու է ապրիլի 20-ին, Լոս Անջելեսում` ապրիլի 21-ին: Կալիֆորնիայում նա մասնակցելու է «Օբամայի հաղթանակը2012-ին» հիմնադրամի ստեղծմանը:

Առաջիկա 18 ամիսների ընթացքում ԱՄՆ հայերն անցկացնելու են ցույցեր նախագահական քարոզարշավների ժամանակ մինչև 2012-ի նոյեմբերի նախագահական ընտրությունները: Դա հիանալի պահ է նախագահի հանդեպ վստահության կորուստն ընդգծելու համար, առավել ևս, որ Օբամայի վարկանիշը հիմա ցածր է:

«Հայերը նախագահի ներողության կարիքը չունեն նրա համար, որ նա չի արտասանել «ցեղասպանություն» բառը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործել է այդ բառը 1981-ի ապրիլի 22-ին: Հայերի բողոքի միակ պատճառն է` հասկացնել տալ ԱՄՆ նախագահին, որ հայ համայնքն այլևս չի խաբվի, երբ քաղաքական գործիչները կեղծ խոստումներ են տալիս` ընտրողների ձայները ստանալու համար և ընտրվելուց հետո անտեսում են այդ խոստումները: 2012-ի նախագահական ընտրություններում հայերի կարգախոսը պետք է լինի «Ոչ մի ձայն և ոչ մի պեննի Օբամայի համար»,- ընդգծել է Սասունյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---