Չինաստանը մտադիր է ներկրել հայկական կոնյակ, հայտարարել է Լի Չանչունը

Չինաստանը մտադիր է ներկրել հայկական կոնյակ, հայտարարել է Լի Չանչունը

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով հայ-չինական գործարար համաժողովը: Նրա խոսքերով, սա ամենամեծ համատեղ միջոցառումն է, որը կազմակերպվել է երկու երկրների միջև: «Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական հարաբերությունների շատ բարձր մակարդակ, և ունենալով նման հիմք, կարելի է զարգացնել նաև այլ հարաբերություններ»,- ասել է նա: Վարչապետի կարծիքով, երկկողմանի համագործակցության համար առաջնային կարող են լինել լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքների զարգացումը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները:

Իր հերթին, Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունը նշել է, որ շատ ուրախ է համաժողովին ներկա գտնվելու և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը քննարկելու համար: Նրա խոսքերով, առևտրատնտեսական հարաբերությունները երկկողմանի համագործակցության կարևոր մաս են, նշելով, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 160 անգամ, իսկ անցյալ տարի աճել է 44.4 տոկոսով և հասել 436.7 մլն դոլարի: Միաժամանակ, Լի Չանչունը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել երկկողմանի առևտուրը հավասարակշռելու համար, հավելելով, որ Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ, մասնավորապես կոնյակի:

Համաժողովը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության կողմից Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 20 չինական ընկերություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---