Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գնում են Արևմուտքի հետ առճակատման

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը գնում են Արևմուտքի հետ առճակատման

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները և ՀԱԿ-ը գնում են Արևմուտքի հետ առճակատման, մասնավորապես` ԱՄՆ-ի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, այդ մասին է վկայում ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությունը Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ, ինչպես նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը վերջին ցույցերի ժամանակ: Սաֆարյանը նշել է, որ հայկական իշխանություններն իրենց վերարտադրման երաշխավոր են տեսնում Ռուսաստանին, որին փորձում է «սիրաշահել» նաև ՀԱԿ-ը:

Սաֆարյանը մասնավորապես մեկնաբանել է մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեւկույցը, որը շատ կոշտ և լուրջ ձևակերպումներ է պարունակում Հայաստանի վերաբերյալ: Սաֆարյանը նշել է, որ զեկույցում նշված է, որ նկատվել են լուրջ խախտումներ 2008-ի ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչը, նրա կարծիքով, կասկածի տակ է դնում նրա օրինականությունը, ինչպես նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը: Նրա խոսքերով, միջազգային հանրությունն ահազանգում է, որ 2012-ի և 2013-ի ընտրությունները չպետք է նախկին սցենարներով ընթանան: Ինչ վերաբերվում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա նա, Սաֆարյանի խոսքերով, դժգոհ է հայկական իշխանություններից, բայց շարունակում է աշխատել նրանց հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---