Ստեփան Սաֆարյան. Հայաստանի բոլոր նախագահները պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի համար

Ստեփան Սաֆարյան. Հայաստանի բոլոր նախագահները պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվություն կրեն 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է, քանի որ այդ ժամանակ ինքն էր նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանատու է, քանի որ չբացահայտեց մեղավորներին:

Սաֆարյանն ընդգծել է, որ բոլոր քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների համար և նրա հայտարարությունը մեղադրանք չէր ՀԱԿ-ին: Նա նշել է նաև, որ իր հայտարարությունը Facebook-ում 2008թ. մարտի 1-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքի մասին հերքում են այն մարդիկ, որոնք այդ օրը չեն եղել Տեր-Պետրոսյանի տանը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ տասը մարդկանց մահվան համար: Այդ մասին Facebook սոցիալական ցանցում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր կանխատեսել Մյասնիկյանի անվ. հրապարակում դեպքերի զարգացումը և կամ անձամբ ներկա գտնվել այնտեղ, կամ էլ հավաքված մարդկանց տուն ուղարկել: Սաֆարյանը նշել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի մամլո ասուլիսից հետո ինքը նախկին նախագահին հաղորդեց, որ ժողովուրդը հավաքվել է Մյասնիկյանի անվ. հրապարակում, և որ այնտեղ բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, սակայն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Դա իմ ժողովուրդը չէ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---