Հայաստանի ֆուտբոլի մինչև 21տ. երիտասարդական հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում12 ապրիլի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականը երկօրյա հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում: Ապրիլի 13-ին և 14-ին ֆուտբոլիստները նոր գլխավոր մարզչի` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ բացի մարզումներից նաև երկկողմ հանդիպում կանցկացնեն, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Հավաքականը կպատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, որտեղ հունիսի 7-ի առաջին խաղում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին: Նազարյանը հրավիրել է հետևյալ մարզիկներին` Դարպասապահներ` Էդվարդ Հովհաննիսյան («Ուլիս»), Արսեն Պետրոսյան, Կարեն Իսրայելյան (երկուսն էլ «Փյունիկից»): Պաշտպաններ` Հովիկ Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Արգիշտի Պետրոսյան (բոլորը` «Բանանցից»), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան (երեքն էլ «Փյունիկից»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»): Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Նարեկ Գյոզալյան, Դավիթ Սուջյան, Վալտեր Պողոսյան, Բենիկ Հովհաննիսյան (բոլորը «Բանանցից»Ճ, Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Ալեքսանյան (երեքն էլ «Փյունիկից»), Արտավազդ Բոյաջյան («Ուլիս»), Ալբերտ Հովակիմյան («Իմպուլս»): Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան, Խաչիկ Ավետիսյան (երկուսն էլ «Բանանցից») և Հովիկ Հովհաննիսյան («Փյունիկ»): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |