Ապրիլի 12-ին Էդուարդ Շարմազանովը ամփոփել է Հայաստանի նախագահի պաշտոնավարման երեք տարին

Ապրիլի 12-ին Էդուարդ Շարմազանովը ամփոփել է Հայաստանի նախագահի պաշտոնավարման երեք տարին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարին կարելի է որակել որպես արդյունավետ եւ հուսադրող: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 12-ի իր ելույթում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի ներքաղաքական-հասարակական կյանքում նա առանձնացրեց հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը, որը «հասարակություն-իշխանություն երկխոսության ամբիոն հանդիսացավ»: «2010-ին իրականացված համաներումը ամենալայնամասշատբն էր մեր նորանկախ պետականության պատմության ընթացքում»,- հայտարարել է Շարմազանովը:

Խմբակցության քարտուղարը նշեց, որ ճգնաժամի պայմաններում շուրջ 1500 ընտանիքներ աղետի գոտում ստացան բնակարաններ: «Նախագահի անմիջական ջանքերով հնարավոր եղավ գազի գնի անփոփոխ լինելը, իսկ սոցիալական անապահով խավերի համար շուրջ 30 տոկոսով դրանք կրճատվեցին»- ընդգծեց Շարմազանովը, հավելելով, որ ընթացիկ տարին պետք է լինի բեկումնային սոցիալական եւ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում:

«Հստակ քայլեր կատարվեցին արտաքին քաղաքականության բնագավառում: Խորացան հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուասատանի հետ, ինչպես նաեւ դրական միտում արձանագրվեց հայ-ամերիկյան եւ հայ-եվրոպական հարաբերություններում: Միջազգային հանրությունը դրական արձագանքեց երկրի ղեկավարի նախաձեռնությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Նախագահը անկոտրում կամք ցուցաբերեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ,իսկ նրա ելույթները Դեր Զորում եւ Վուդրո Վիսոլնի գերեզմանին հիրավի պատմական էին: Թուքիան ուշ թե շուտ պետք է ճանաչի իր իսկ կողմից իրականացրած քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, որի շղթան կազմեցին 1,5 մլն զոհված հայերը, 350-600 հազար զոհված Պոնտոսի հույները եւ այլ քրիստոնյա ժողովուրդներ: Թե՛ հայերը եւ թե՛ հույները բնաջնջվեցին իրենց բնօրրանում, եւ դա հայրենազրկում էր: Նախագահի վարած նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվեց միջազգային փաստաթղթերում: Սերբ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նախագահը նշեց. “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող ապագա ունենալ Ադրջբեջանի կազմում եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից”,- մեջբերման ավարտ»,- ամփոփեց իր խոսքը ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Թուրքիան ուշ թե շուտ կճանաչի իր իսկ կողմից իրականացրած քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---