13 ապրիլի 2011 - 11:13 AMT
Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը փորձել են հրկիզել

«Բասիջ» իրանամետ շարժման անդամները 6-7 շիշ հրկիզվող խառնուրդ են նետել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:

IRNA պետական իրանական գործակալությունն իր հերթին ցույց է տվել այն կադրերը, որտեղ անվտանգության ուժերի աշխատակիցները կանգնած են Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության առջև, սակայն ոչ մի կերպ չեն արձագանքում ցուցարարների գործողություններին: Մի քանի բողոքարարներ փորձում էին դեսպանատան շենքի վերևում բարձրացնել «Հեզբոլլահի» և Լիբանանի դրոշները, սակայն ոստիկանությունը կանխեց այդ փորձերը, հաղորդում է Al-Arabiya-ն: