ԱՀՀ-ն կոնգրեսականներին կոչ է արել մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

ԱՀՀ-ն կոնգրեսականներին կոչ է արել մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպել է կոնգրեսական Ջեքի Սփիերի և Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի հետ:

«Ես գնահատում եմ ԱՀՀ ջանքերն իր քաղաքական դիրքորոշման ուղղությամբ և հպարտանում եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա Կոնգրեսում: Մենք կշարունակենք մեր աշխատանքը Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` դրա հակառակորդներին դատապարտելով պարտության»,- նշել է Սփիերը:

Բրայան Արդունին իր հերթին նշել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության կարևորությունը, չնայած, որ ԱՄՆ-ի բյուջեն դեռևս հաստատված չէ:

«Մենք Կոնգրեսի անդամներին կոչ ենք անում մասնակցել ապրիլի 13-ի միջոցառմանը: ԱՀՀ-ն կշարունակի իր աշխատանքը ԱՄՆ հայ համայնքի առանցքային առաջնահերթությունների առաջխաղացման ուղղությամբ»,- ընդգծել է Արդունին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---