Բակո Սահակյանը հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ-ին պատմել է` ինչպես է Ադրբեջանը խոչընդոտում նրանց ջանքերին

Բակո Սահակյանը հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ-ին պատմել է` ինչպես է Ադրբեջանը խոչընդոտում նրանց ջանքերին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև: Դա և շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, և տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, և մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է նախագահը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները, հաղորդում է Արցախի Հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---