13 ապրիլի 2011 - 12:37 AMT
«Ամերիաբանկն» առաջարկում է իր հաճախորդներին արժեթղթերով գործարքներ աշխարհի 80 բորսաներում

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջարկում է իր հաճախորդներին AMERIA GLOBAL TRADING համակարգի օգնությամբ ներդրումային ծառայություններ Հայկական ֆոնդային բորսայում, Հայաստանի արժեթղթերի բորսայական շուկայում, ինչպես նաև մի շարք երկրների մասնագիտացված հարթակներում: Ինչպես նշում է բանկի մամլո ծառայությունը, դա աննախադեպ առաջարկ է Հայաստանի բանկային համակարգում միջնորդական գործառույթների համար: Բացելով միջնորդական հաշիվ «Ամերիաբանկում»` հաճախորդները ելք են ունենում աշխարհի ազդեցիկ ֆոնդային բորսաներ. NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն (ԱՄՆ), Toronto Stock Exchange, Montreal Exchange (Կանադա), LSE, LSE International Order Book (Մեծ Բրիտանիա), Frankfurt Stock Exchange -FWB (Գերմանիա) Vienna Stock Exchange -VSE (Ավստրիա), Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN (Բելգիա), Euronext France - SBF (Ֆրանսիա), Swiss Exchange - SWX (Շվեյցարիա), Borsa Italiana (Իտալիա), Bolsa de Madrid (Իսպանիա), Tokyo Stock Exchange -TSE.JPN (Ճապոնիա), Hong Kong Stock Exchange - SEHK (Չինաստան), Australian Stock Exchange -ASX (Ավստրալիա), ընդհանուր առմամբ 80 խոշոր բորսաներ աշխարհի 19 երկրներում:

«Ամերիաբանկի» հաճախորդները հնարավորություն կունենան արժեթղթերի առքուվաճառք իրականացնել տարբեր արժույթներով, արժեթղթերի ինդեքսները ցուցադրվելու են իրական ժամանակում: Բանկն առաջարկում է իր հաճախորդներին առևտրային համակարգի 2 տեսակներ` «AMERIA GLOBAL TRADING» և «WEB TRADER»: «WEB TRADER»-ն առաջարկում է ավելի պարզ ինտերֆեյս և ինտերնետի օգնությամբ գործարքներ իրականացնելու հնարավորություն: «AMERIA GLOBAL TRADING»-ն իրենից ներկայացնում է ծրագրային ապահովում, որի օգնությամբ ապահովվում է գործարքների առավելագույն արագություն և արդյունավետություն, ինչպես նաև մի շարք լրացուցիչ հնարավորություններ: