Ստեփան Գրիգորյան. Իշխանություններն ու ընդդիմությունը երկխոսության հնարավորություն դեռ ունեն

Ստեփան Գրիգորյան. Իշխանություններն ու ընդդիմությունը երկխոսության հնարավորություն դեռ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է անհապաղ քաղաքական բարեփոխումներ անցկացնել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը երկխոսության հնարավորություն դեռ ունեն: «Այդ երկխոսությունը պետք է թափանցիկ լինի և ծավալվի ոչ թե մանդատների, այլ ազատ ու արդար ընտրությունների շուրջ»,-հայտարարել է քաղաքագետը:

Ինչպես նշել է Գրիգորյանը, երկրի քաղաքական դաշտը բարեփոխելու համար, հարկավոր է նաև, որպեսզի իշխող կոալիցիան վերանայի իր քաղաքականության որոշ ասպեկտներ: Քաղաքագետն ընդգծել է նաև, որ վերջին երեք ամսում երկրի նախագահը հանդես է եկել ճիշտ առաջարկներով և դիտողություններով, սակայն, կոալիցիան դեռ քայլեր չի ձեռնարկում իրավիճակի շտկման համար:

Մեկնաբանելով այն, որ ոստիկանությունը թույլ տվեց ընդդիմությանը հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում՝ Գրրգորյանը նշել է, որ դա քաղաքականապես ճիշտ քայլ էր, որն ապացուցում է բարի կամեցողության առկայությունն իշխանությունների ու ընդդիմության միջև:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---