Հայ քաղաքագետը համաձայն չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը փակուղի է մտել

Հայ քաղաքագետը համաձայն չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը փակուղի է մտել

PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հաջող է ընթանում: «Իլհամ Ալիևը մի շարք փաստաթղթեր է ստորագրել, որտեղ խոսվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ես նկատի ունեմ Մադրիդյան սկզբունքները և դրանից բխող 6 քայլերը: Դա նշանակում է, որ գործընթացը փակուղի չի մտել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գոլաբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրենը: Սակայն, նրա խոսքերով, հակամարտող կողմերի միջև վստահության բացակայությունը բանակցային գործընթացի ամենագլխավոր խնդիրներից է: Գրիգորյանը կարծում է, որ փոխվստահության ամրապնդման համար պետք է դիպուկահարներին հեռացնել շփման գծից, ինչպես նաև շարունակել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---