Երևանում կբացվի «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը

Երևանում կբացվի «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին Երևանում կբացվի Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձաններին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը` հանձինս հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի: Նախնական տվյալներով ցուցահանդեսը կկրի «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագիրը, բացմանը կհրավիրվեն բոլոր կարևոր պատկան մարմինների ներկայացուցիչները և Հայաստանում հավատարմագրված դեսպանները:

«Հիմա մեր պատերազմն Ադրբեջանի հետ ընթանում է քարոզչական դաշտում և մենք ահագին աշխատանք ունենք կատարելու: Եթե կարողանանք աշխարհին հասցնել հայկական հուշարձանների ավիրման փաստը, միգուցե ադրբեջանցիները ձեռնպահ մնան մնացածը քանդելուց», -լրագրողներին է ասել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը լավ հնարավորություն կտա, պետական մակարդակով միջազգային ատյաններում դատական հայց ներկայացնել և կանխել մնացած հուշարձանների ավերումը: Շատ հուշարձանների լուսանկարներ ընդհանրապես չկան, բայց կարելի է ենթադրել, որ մեծ մասն արդեն ոչնչացված են: Սամվել Կարապետյանի խոսքերով, այժմ Հայաստանում չկան խորհրդային տարիներին հաշվառված, Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին տվյալներ, և անհնար է այժմ որևէ տվյալ ստանալ դրանց քանակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---