Հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մեկնել է Մյունխեն հետազոտման

Հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մեկնել է Մյունխեն հետազոտման

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ապրիլի 12-ին մեկնել է Մյունխեն հետազոտվելու:Ինչպես հաղորդում է «Կրասնոդարի» երկրպագուների պաշտոնական կայքը, իրեն զգացնել է տվել աքիլլեսյան ջլերի վնասվածքը, որն անհանգստացրել է ֆուտբոլիստին Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ:

Կրասնոդարում հետազոտությունները ոչ մի վնասվածք չեն հայտնաբերել, բայց, ֆուտբոլիստի խոսքերով, նա երբեմն խաղի ժամանակ ուժեղ ցավ է զգում:

Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 3 խաղի և երկու գնդակ է խփել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---