Ադրբեջանցի զինվորներին գերությունից վերադառնալուն պես դատավարություն է սպասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի զինվոր Անար Հաջիևի նկատմամբ, որը որոշ ժամանակ առաջ ազատ է արձակվել հայկական գերությունից, հարուցվել է քրեական գործ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով: Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը նշել է, որ նա այսօր Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում հանդիպել է Հաջիևի հետ: Նա չի բողոքել իր կեցության պայմաններից: «Անար Հաջիևն իրեն մեղավոր է համարում: Նա ասել է, որ ցավում է կատարածի համար: Նրան փաստաբան են տրամադրել»,- ասել է Բեհբուդովը:

Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիևը գերի էր վերցվել ԼՂՀ ԶՈՒ կողմից 2009-ի մայիսի 10-ին: Այս տարվա մարտի 17-ին նրան հանձնել են Ադրբեջանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---