13 ապրիլի 2011 - 17:58 AMT
Երևանյան միջազգային մրցաշարի երկրորդ օրը բռնցքամարտիկները կպայքարեն 7 քաշային կարգերում

Երևանում շարունակվում է «Գագիկ Ծառուկյանի գավաթի» բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 16 երկրների մարզիկներ:

Ապրիլի 13-ին առավոտյան մենամարտերում պայքարել են երեք քաշային կարգերի՝ մինչև 52, 60 ու 69 կգ քաշային կարգերի մասնակիցները: Հայ բռնցքամարտիկներից վեցը կշարունակեն պայքարը:

Արթուր Մովսիսյանը (52կգ ք/կ) հաղթանակ է տարել ղազախ բռնցքամարտիկ Ալի Բայբուզովի հանդեպ: Մինչև 60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը հաղթեց Այրին Իսմետովին (Բուլղարիա), Արա Պուլուզյանը հաղթեց Սանդիպին Հնդկաստանից:

Մինիչև 69 կգ քաշային կարգում հաջորդ փուլ են անցել Արտեմ Դանիելյանը, Ալբերտ Մարկոսյանն ու Վլադիմիր Մարգարյանը:

Երեկոյան մենամարտերում ռինգ դուրս եկան մինչև 56, 75, 91 և +91 կգ քաշային կարգերի մասնակիցները, որտեղ ներկայացված է 9 հայ բռնցքամարտիկ:

Մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը կազմում է 45 մլն դրամ, կավարտվի ապրիլի 16-ին: