13 ապրիլի 2011 - 18:37 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ -ը կրկնապատկում է գերարագ ինտերնետի ծավալները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընկերության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր ամիս հատկացվող գերարագ ինտերնետի ծավալը կրկնապատկվել է:

Նախկին 5ԳԲ-ի փոխարեն, որում հաշվարկվում էր թե՛ ներբեռնվող և թե՛ վերբեռնվող տվյալների ծավալը, այժմ տրամադրվում է առանձին 5ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 5ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները նախկին 10ԳԲ-ի փոխարեն նույնպես ստանում են առանձին 10ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 10ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար: